«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

ՀՀ քաղաքացին «սպիսատ» արած դեղի մատերիալ է

ՀՀ քաղաքացին «սպիսատ» արած դեղի մատերիալ է
11.05.2026 | 13:23

Վերջերս ինձ դիմած քաղաքացիները բողոքում են «անվճար» բուժօգնությունից, մասնավորապես նշելով, որ վերջին ամիսներին, իրենց «անվճար» տրամադրվող դեղորայքը ժամկետանց է։

Փորձեցինք խնդիրը հասկանալ, պարզվեց, որ դա համակարգային բնույթ է կրում, և ըստ հավաստի տեղեկությունների խնդիրը ներկայիս առողջապահության նախարարի ամուսնուն պատկանող ընկերությունն է, որը գրոշներով արդեն թափոն դարձած դեղորայք է ներկրում և բավականին թանկ վաճառում պետությանը։

Փաստացի, նիկոլի ձրի պանիրը միայն մկան թակարդում է, կամ ՀՀ քաղաքացին «սպիսատ» արած դեղի մատերիալ է։

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ

Ինձ դիմած քաղաքացիները նաև խոստացել են, որ եթե իմ դեմ սկսվի քր կամ քաղ վարույթ, ավելի շատ փաստեր են ներկայացնելու։

Դիտվել է՝ 4528

Մեկնաբանություններ